211652_close_icon
views-count3207 դիտում article-date 17:50 26-07-2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Արագածոտնի մարզի կուսակիցների հետ հուլիսի 26-ին այցելել են Արագած, Հարթավան, Չքնաղ, Շենավան համայնքներ: Համայնքներում պատգամավորները շփվել են գյուղացիների հետ, ծանոթացել խնդիրներին, որպեսզի սահմանված կարգով դրանք բարձրաձայնեն։ Հանդիպումների ժամանակ ներկայացրել են ԼՀԿ մոտեցումները ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ: Հ.Գ. ԼՀԿ պատգամավորները այցի ժամանակ բժշկական դիմակներ են բաժանել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր եղել են առանց դիմակների և հորդորել հետևել առողջապահական կանոններին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր