211652_close_icon
views-count4479 դիտում article-date 17:02 26-07-2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք. ապաքինվել է ևս 3 պացիենտ

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում, տեղեկացնում է [url=http://jnews.ge/am/?p=45191#.Xx16ZZ77TIV]Jnews.ge[/url]-ն։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1131 դեպք: Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 920: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ: Կարանտինի ռեժիմում է գտնվում 6183 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 308-ը:

Նմանատիպ նյութեր