211652_close_icon
views-count3973 դիտում article-date 17:16 26-07-2020

Ռուսաստանում բերման է ենթարկվել Transparency International-ի տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության Եկանտերինբուրգի մասնաճյուղի ղեկավար Եկատերինա Պետրոովան բերման է ենթարկվել Կազանում հուլիսի 25-ին։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%B0-%D1%80%D0%B5%D0%B3%D0%B8%D0%BE%D0%BD%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE-%D1%88%D1%82%D0%B0%D0%B1%D0%B0-transparency-international-%D0%B7%D0%B0%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B0-%D0%B2%D0%BE-%D0%B2%D1%80%D0%B5%D0%BC%D1%8F-%D0%BB%D0%B5%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8-%D0%B2-%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B8/a-54317627]Deutsche Welle[/url]-ն։ ՌԴ ոոստիկանության հատուկ ջոկատը (ОМОН) ներխուժել է «Միացյալ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ Եկատերինա Պետրովան դասախոսություն էր կարդում պետական ​​գնումների ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, և բոլորի ներկայությամբ բերաման ենթարկել Եկատերինա Պետրովային, հայտնում է «Transparency International-Ռուսաստանի» Ֆեյսբուքի էջը: Եկատերինա Պետրոովան հայտնել է Deutsche Welle-ին, որ հատուկ ջոկատի ուժերը մուտք են գործել տարածք բառացիորեն հենց իր դասախոսության սկզբում: 20 ձերբակալվածների տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք: Պետրոովան պատմել է, որ բաժանմունքում անցկացրել է մոտ 6 ժամ: Ոստիկաններն հղվել են ահաբեկչական հարձակման կեղծ հաղորդման հետաքննության վրա: Նրանք ձերբակալված տղամարդկանցից պահանջել էին ձայնի և մատնահետքերի նմուշներ՝ իրենց գործողությունները բացատրելով հնարավոր «հեռախոսային ահաբեկչի» որոնմամբ: Եկատերինա Պետրովայի անձնական իրերը զննվել և հարցաքննվել են որպես վկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր