211652_close_icon
views-count375572 դիտում article-date 16:16 26-07-2020

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրեկան նորածին է մահացել

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրեկան նորածին աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի հարազատները կատարվածի մասին արդեն դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, իսկ աղջնակը նրանց առաջնեկն էր, և ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, այլ ոչ թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին, ասելով, որ «Սուրբ Աստվածամայրում» ամեն ինչ արել են երեխայի կյանքը փրկելու համար, և իրենց հոգատար վերաբերմունքի են արժանացրել, սակայն անզոր են եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր