211652_close_icon
views-count2819 դիտում article-date 16:33 26-07-2020

Թումանյան համայնքում լեդ լուսատուներով 65 նոր հենասյուն կտեղադրվի

Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Այս մասին Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Նշված բնակավայրերում կտեղադրվի շուրջ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 14 մլն դրամ, որից ավելի քան 8 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր