211652_close_icon
views-count4904 դիտում article-date 15:41 26-07-2020

Ռուսաստանի ռազմածովային նավատորմը շուտով կստանա գերձայնային զենք․ Պուտին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին՝ ռազմածովային ուժերի օրը, հայտարարեց նավատորմի համար 2 նոր սպառազինության համակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատանքների մոտալուտ ավարտի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Խոսքը «Ցիրկոն» գերձայնային հրթիռային համակարգի և «Պոսեյդոն» միջուկային ստորջրյա ապարատների մասին է։ Անցկացվել են նաև 2019 թվականի մարտին գործարկված առաջին ստորջրյա ատոմային սուզանավային կրիչի փորձարկումները։ Ըստ ամենայնի, մենք խոսում ենք «Բելգորոդ» սուզանավի մասին, գրում է [url=https://www.interfax.ru/russia/718989]interfax.ru[/url]-ն: Ելույթ ունենալով ռազմածովային շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է,որ ՌԴ ռազմածովային նավատորմը կստանա «աշխարհում համարժեքը չունեցող գերձայնային զենք»: «Ցիրկոն» հրթիռը, ինչպես պնդում են, կարող է խոցել թիրախը ավելի քան 1000 կիլոմետրի վրա ձայնի արագությունը 9 անգամ գերազանցող արագությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր