211652_close_icon
views-count3538 դիտում article-date 14:45 26-07-2020

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, մահացել է մոտ 645 հազար մարդ

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, համաճարակի բռնկումից հետո` մինչ օրս մահացել է մոտ 645 հազար մարդ: Հայտնում է [url=https://www.worldometers.info/coronavirus/]worldometers.info[/url] կայքը։ Վարակակիրների ու մահացածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է արդեն մի քանի շաբաթ` Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան: Վերջին օրերին, սակայն, դեպքերի աճ է նկատվում նաև Եվրոպայում, ուր ամիսներ առաջ վերացրել էին կարանտինն ու անցել տնտեսության աստիճանական վերականգման: Իսպանիայում անցած ամիս օրական վարակի 250 դեպք էր գրանցվում, մինչդեռ այս շաբաթ այդ ցուցանիշը հասել է 1500-ի: Կատալոնիայում իշխանությունները կրկին հորդորել են բնակիչներին տանը մնալ, այսօրվանից երկրամասում փակ են գիշերային ակումբներն ու կինոթատրոնները: Դեպքերի աճ է գրանցվում նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, իշխանությունները քննարկում են նոր սահմանափակումների հնարավորությունը: Ավստրիայում երեկվանից կրկին պարտադրվում է դիմակ կրել հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում ու գրասենյակներում:

Նմանատիպ նյութեր