9041 դիտում
23:42 25-07-2020
Խորենացի փողոցում բոլոր 9 մսավաճառների մոտ էլ արձանագրվել են խախտումներ․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետները եղել են այդ պահին գործող 9 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Բոլոր 9 տնտեսավարողների մոտ էլ արձանագրվել են խախտումներ: Տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:
Հիշեցնենք՝ սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից, ինչը նշանակում է, այդ նորմի պահպանումը լինելու է ՍԱՏՄ ուշադրության կենտրոնում՝ որպես պետական այս կառույցի գործունեության առաջնահերթություններից մեկը:
Նմանատիպ նյութեր
2829 դիտում
20:00 22-06-2020
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցի թիրախում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն է. արձանագրվել են խախտումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1605 դիտում
21:44 25-09-2020
Երևանում թերացումներ չկան, սակայն մարզերում խախտումներ արձանագրվել են. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
724 դիտում
16:12 15-11-2023
22 դպրոցներից 5-ում սննդամթերքի անվտանգության խախտումներ են արձանագրվել. ՍԱՏՄ
Այս բաժնից
274 դիտում
19:19 28-03-2024
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ
259 դիտում
19:01 28-03-2024
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո
316 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները