211652_close_icon
views-count11507 դիտում article-date 23:59 25-07-2020

Թուրքիայի իշխանություններին զայրացրել են Հունաստանում ընթացող բողոքի ակցիաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը դժգոհություն է հայտնել Հունաստանի արձագանքի վերաբերյալ՝ Այա-Սոֆիայի կարգավիճակը փոխելու և այնտեղ առաջին նամազն անցկացնելու շուրջ: «Հունաստանը նորից թշնամանք արտահայտեց իսլամի և Թուրքիայի հանդեպ՝ Այա-Սոֆիայի մզկիթը աղոթքների համար բացելու պատրվակով: Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ հունական կառավարությունն ու խորհրդարանը սադրում եմ հասարակությանը և Սալոնիկում հրապարակավ թույլատրում են այրել մեր փառապանծ դրոշը», ասել է Աքսոյը: Նշենք, որ Սալոնիկում ծայրահեղ աջ «Սրբազան ջոկատ» կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու առթիվ, իսկ բողոքի երթի ընթացքում այրել էին Թուրքիայի դրոշը: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը Հունաստանին համեմատել էր «չարաճճի երեխակի հետ, որը հիստերիակայի մեջ է ընկել, քանի որ Այա-Սոֆիայում նորից աղոթքի գորգեր են տեղադրվել: Նա նաև հիշեցրել է, որ Հունաստանը ԵՄ միակ երկիրն է, որտեղ ոչ մի մզկիթ չկա: «Ոչ մի երկիր Թուրքիային չի կարող դասեր տալ ազգային ինքնիշխանության հարցերով: Այա-Սոֆիա մզկիթը, ինչպես նաև երկրի մյուս մշակութային ժառանգությունները, Թուրքիայի սեականության և նրա պաշտպանության ներքո են», ասել է Աքսոյը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր