211652_close_icon
views-count5299 դիտում article-date 15:31 25-07-2020

Հակառակորդը Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց. ՊԲ

Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր