211652_close_icon
views-count5711 դիտում article-date 14:13 25-07-2020

Ոստիկաններն ազատ են արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայերին․ ՌՀՄ

Մոսկվայում, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ, ազատ են արձակվել 7 հայերը, ովքերն ավելի վաղ ձերբակալվել էին ադրբեջանցիների հետ անկարգությունների եւ բախումների ժամանակ: «Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայերը, ովքեր դիմել էին ՌՀՄ-ի թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել»,- նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է հայրենակիցներին չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված իրենց հայրենակիցների հուզական վիճակի վրա ազդող նորալուկ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին: «Այդ տխրահռչակ գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի ներսում, սակայն ֆեյսբուքյան լայքերի համար անպատասխանատու կոչեր են հրապարակում եւ ելույթ են ունենում իրենց ժողովրդին եւ երկիրը խայտառակող ուղիղ եթերներում՝ այս օրերին իրար խառնելով մեր համայնքը: Զգոնություն: Հանգստություն: Եվ մենք կապ ենք պահպանում միմյանց հետ»,- նշվում է ՌՀՄ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիների խմբերը սկսել էին հարձակվել հայերի վրա:

Նմանատիպ նյութեր