211652_close_icon
views-count23539 դիտում article-date 13:22 25-07-2020

Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել․ մեկ հայ տղա հրազենային վնասվածք է ստացել. Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ. Tert.am

Մոսկվայում հայերի շրջանում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/25/Tonoyan/3353753?fbclid=IwAR2VYq5Eateh7AFm6EPIETPRgJPoIMgxR7LT8AnXpsPmSnvNU3Jz4kNN3yM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով, այս գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները համեմատաբար քիչ են եղել: «Գիշերը ժամը 2-ին Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիների կողմից հարձակում է տեղի ունեցել և հայ տղաներից մեկը հրազենային վնասվածք ունի ոտքին: Միայն այս դեպքի մասին գիտեմ, մյուսների հետ հետո չհաջողվեց կապ հաստատել»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Նա ասաց, որ երեկ Մոսկվայում պատկան մարմինների, իրավապահների և ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ են հանդիպում ունեցել: Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ապահովեն մեր հայրենակիցների անվտանգությունը: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/25/Tonoyan/3353753?fbclid=IwAR2VYq5Eateh7AFm6EPIETPRgJPoIMgxR7LT8AnXpsPmSnvNU3Jz4kNN3yM]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր