211652_close_icon
views-count7046 դիտում article-date 15:18 25-07-2020

Բյուլբուլ-օղլուն Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին կոչ է արել հետևել ՌԴ օրենքներին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ-օղլուն հայրենակիցներին կոչ է արել հետևել ՌԴ օրենքներին ու կանոնակարգերին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ «Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերն այս մեծ երկրի քաղաքացի են: Ես խնդրում եմ ձեզ հետևել այստեղ գործող օրենքներին ու կանոնակարգերին: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,-ասված է դեսպանի ուղերձում։ Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայի Պերերվա և Պերերվինսկի փողոցների խաչմերուկում հայերի ու արդբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի 13 մասնակից է ձերբակալվել։

Նմանատիպ նյութեր