211652_close_icon
views-count252196 դիտում article-date 23:33 24-07-2020

Կասկադյորական ավտովթար Երևանում․ 22-ամյա վարորդը Altezza-ով Իսակովի պողոտայում բախվել է խաչքարին, կոտրել այն, ապա բախվել էլեկտրասյանը, նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արտավազդ Ենոքյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 07 SX 707 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, Ոստիկանության 1033 զորամասի դիմաց բախվել է տեղադրված խաչքարին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները, դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժանմանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ներկայացուցիչնեը, ովքեր հոսանքազրկել են էլեկտրասյունը, որպեսզի ՃՈ հետաքննիչը, առանց խոչընդոտի, դեպքի վայրի զննություն կատարի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր