211652_close_icon
views-count3988 դիտում article-date 22:51 24-07-2020

Վրաստանում 115 հազար ֆերմերներ ստացել են պետական ​աջակցություն, ընդհանուր՝ 21 միլիոն լարի

Հուլիսի 24-ի դրությամբ՝ Վրաստանում 115 հազար ֆերմերներ պետության կողմից աջակցություն են ստացել 21 միլիոն լարիի չափով՝ հողատերերին ​​խթանելու պետական ծրագրի շրջանակներում, հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը: Գրում է [url=https://www.apsny.ge/2020/eco/1595650644.php]apsny.ge[/url]-ն։ Սա գյուղատնտեսական աջակցության հակաճգնաժամային ծրագրի ուղղություններից մեկն է, որն իրականացնում է վրացական կառավարությունը` կորոնավիրուսային համաճարակի հետևանքների դեմ պայքարում: Բացի այդ, 106 հազար շահառուներ ստացել են 28 հազար տոննա դիզվառելիք ձեռք բերելու պետական ​​զեղչի քարտեր, ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, խնայել են ավելի քան 3 միլիոն լարի: Այս տարվա հուլիս ամսվա դրությամբ գյուղատնտեսական ապահովագրության պետական ​​ծրագրի շրջանակներում 15․433 ապահովագրական պոլիսներ են տրամադրվել, բերքը ապահովագրվել է 140 միլիոն լարիի չափով, ինչը ֆերմերները ակնկալում են 15 հազար հեկտար հողատարածքից: Մեկամյա մշակաբույսերի մշակման համար արտոնյալ գյուղատնտեսական վարկերի ծրագրի շրջանակներում տրվել է 1,528 գյուղատնտեսական վարկ` ավելի քան 28 միլիոն լարիի չափով: Այս ծրագրի համաձայն պետությունը մարելու է ֆերմերների վարկերի առաջին 6 ամիսների տոկոսադրույքը:

Նմանատիպ նյութեր