211652_close_icon
views-count2270 դիտում article-date 20:49 24-07-2020

Հայաստանն ու Արցախը ստորագրվել են գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման մասին հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերին վերաբերող հարցեր։ Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, գույքագրել երկու կողմերում առկա օժանդակության գործիքակազմը և միասնական քայլերով, առկա մարտահրավերների հաղթահարման միջոցով հասնել ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը, որը երկու պետությունում հարկավոր է դիտարկել մեկ նկարի մեջ` որպես ընդհանուր խնդիր։ «Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ունեցած ռեսուրսները պետք է այնպես օգտագործվեն, որպեսզի կարողանան առավելագույնս ծառայել արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը», - նշել է Տիգրան Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր