211652_close_icon
views-count2547 դիտում article-date 15:40 24-07-2020

ՄՕԿ-ն ու Atos ընկերությունը հայտարարել են գործընկերության երկարաձգման մասին

ՄՕԿ –ն ու Atos ընկերությունը հայտարարել են գործընկերության երկարաձգման մասին / մինչև 2024թ․ /։ Ավելի քան 30 տարվա համագործակցությունը թվային աջակցություն է ցույց տալիս օլիմպիական խաղերին։ Դա լիովին համապատասխանում է << Օլիմպիական օրակարգ – 2020 >> - ի ՄՕԿ-ի ռազմավարական ծրագրի նպատակներին։ Կազմակերպությունն ապահովում է օլիմպիական խաղերի գործընթացները՝ թվային հարթակներում։ Atos- ը ՄՕԿ –ի 12-րդ գործընկերն է ՝ 1989 թ -ից։ Ընկերությունը կշարունակի աջակցել << Տոկիո – 2020 >>, << Փարիզ - 2024 >> ամառային և << Պեկին- 2022 >> ձմեռային խաղերին։ Երկարատև համագործակցությունը օլիմպիական շարժմանն ապահովում է ֆինանսական կայունություն և գործնական աջակցություն։ Վերաբաշխելով եկամտի 90 տոկոսը, ՄՕԿ-ը կկարողանա ամբողջ տարվա ընթացքում աջակցել մարզիկներին և ընդհանրապես օլիմպիական ընտանիքին:

Նմանատիպ նյութեր