211652_close_icon
views-count30314 դիտում article-date 15:20 24-07-2020

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 21-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ Քրիստինե Ֆ-ն և հայտնել, որ հուլիսի 14-ին իր տան բակում հարևանուհին՝ Գոհար Ս-ն, դիտավորությամբ երկաթե առարկայով հարվածել է իր կատվին։ Քրիստինե Ֆ-ն հայտնել է նաև, որ հուլիսի 16-ին Կոմիտասի պողոտայի 6 հասցեում գործող «Վետ լայն» անասնաբուժական կլինիկայում կատուն սատկել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր