17873 դիտում
14:15 24-07-2020
«Սիլ Ինշուրանս»-ի օպերատիվ արձագանքը՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության ուսուցչի բարձրացրած խնդրի վերաբերյալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 22-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 69-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը հայտնել էր, որ իրեն խաբված է զգում «Սիլ Ինշուրանս»-ի կողմից։ Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնայյն նամակ է ստացել «Սիլ Ինշուրանս»-ից՝ նշված նյութի պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«2020 թ. հուլիսի 22-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքում Ձեր կողմից տեսանյութ է տեղադրվել գյուղատնտեսական ապահովագրության ոլորտի վերաբերյալ, որում, սակայն, որոշակի փաստեր չեն համապատասխանում իրականությանը, ուստի ցանկանում ենք ներկայացնել հետևյալ պարզաբանումը և խնդրում ենք այն նույնությամբ հրապարակել shamshyan.com կայքում: Միաժամանակ առաջարկում ենք, որ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության վերաբերյալ որևէ տեսանյութ կամ լրագրողական նյութ պատրաստելու դեպքում ճշտել նաև Ընկերության դիրքորոշումն ու առկա փաստերը հետագա նմանատիպ անախորժ վիճակներից խուսափելու համար:
Տեղեկացնենք, որ պետական գույղատնտեսության ապահովագրության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչ Սամվել Հովհաննիսյանն իր ազատ կամքով դիմել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) իրեն պատկանող թվով 2 ծիրանի և 1 խաղողի այգիները ապահովագրելու նպատակով: Մասնավորապես, ապահովագրության են ներկայացվել 3 տարբեր չափերի հողակտորներ՝ 0.42 հա մակերեսով ծիրանի, 0,05 հա մակերեսով ծիրանի և 0,05 հա մակերեսով խաղողի այգիներ, որոնց համար Ընկերության հետ 20.02.2020 թ. կնքվել են երեք առանձին պայմանագրեր: Տեսանյությում նշում է, որ այգին ապահովագրել է 2019 թ. նոյեմբերին, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Պայմանագրերը կնքվել են 20.02.2020 թ.:
Ընդհանուր ապահովագրական վճարը 3 այգիների համար կազմել է 53.015 (հիսուներեք հազար տասնհինգ, 43.394+5.166+4.455) ՀՀ դրամ, որից Ապահովադիրը վճարել է 22.549,1 (քսաներկու հազար հինգ հարյուր քառասունինը ամբողջ մեկ տասնորդական, 18.385,92+2.188,80+1.974,38) ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը սուբսիդավորվել է պետության կողմից:
Տեսանյութում Ս. Հովհաննիսյանը հիշատակում է, որ նկարահանվող այգու համար՝ որպես ապահովագրավճար, վճարել է 22.000 ՀՀ դրամ, սակայն դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրա կողմից երեք այգիների համար է ընդհանուր վճարվել մոտ 22.000 ՀՀ դրամ:
Ինչ վերաբերվում է տեսանյութում հիշատակվող «400.000 ՀՀ դրամ կես հեկտարին ապահովագրական հատուցում տալուն, եթե լրիվ զրոյական է» նախադասությանը, նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը՝ ուղղակիորեն հակասելով ծիրանի այգիների պայմանագրերի պայմաններին: Մասնավորապես, ծիրանի այգիների պայմանագրերով ապահովագրական գումարի չափը նախատեսվել է 400.000 ՀՀ դրամ 1 հեկտարի, այլ ոչ թե կես հեկտարի համար: Այսինքն՝ 1 հեկտարի համար հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափը սահմանվել է 400.000 ՀՀ դրամ, որից ենթակա է նվազեցման չհատուցվող գումարի չափը (այս չափը բոլոր պայմանագրերի դեպքում է գործում՝ կազմելով ապահովագրական գումարի 10%-ը):
Ինչպես նշվեց, Ս. Հովհաննիսյանի կողմից ապահովագրված ծիրանի այգիները 0.42 հա և 0,05 հա են, որոնց համար հատուցելի գումարը կազմում է համապատասխանաբար 168.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ՝ չհաշված չհատուցվող գումարի չափը: Նշանակում է՝ այդ այգիներում ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ս. Հովհաննիսյանը առավելագույնը կարող է ստանալ համապատասխանաբար 151.200 (168.000-16.800) ՀՀ դրամ և 18.000 (20.000-2.000) ՀՀ դրամ:
Սույն թվականի մայիսի 01-ին տեղի ունեցած գարնանային ցրտահարության հետևանքով վնասվել է Ս. Հովհաննիսյանի 0.42 հա մակերեսով ծիրանի այգին: Ապահովադիրն Ընկերությանը հայտնել է պատահարի մասին, 01.05.2020 թ. գրավոր դիմում է ներկայացրել, սակայն դրանում նշել է 0,05 հա մակերեսով ծիրանու այգու համար կնքված պայմանագրի թիվը:
Ընկերության փորձագետները այցելել են Ս. Հովհաննիսյանի մատնանշած այգին, սակայն դա եղել է ոչ թե 0,05 հա մակերեսով, այլ՝ 0,42 հա մակերեսով ծիրանի այգին: Փորձագետների համար պարզ է եղել, որ դիմումում նշված և Ս. Հովհաննիսյանի կողմից մատնանշված այգինների մակերեսները ակնհայտորեն տարբերվում են, քանի որ առաջինի մակերեսը մոտ 10 անգամ փոքր է եղել իրենց այցելած այգու մակերեսից: Այդ իրավիճակում փորձագետները փորձել են պարզել, թե արդյո՞ք առկա է մեկ այլ պայմանագիր, որին ի պատասխան՝ Ս. Հովհաննիսյանը հայտնել է, որ այդ այգու մի մասը պատկանել է իր եղբորը, ով Հայաստանից բացակայում է և իր մասը փոխանցել է Ս. Հովհաննիսյանի որդուն, սակայն հստակ չի իմացել՝ արդյո՞ք առկա է մեկ այլ պայմանագիր, թե՝ ոչ:
Փաստորեն, Ապահովադիրը իր ներկայացված հատուցման դիմումում սխալմամբ հայտնել է, որ վնասվել է ապահովագրված 0.05 հա մակերեսով հողակտորը՝ չտեղելացնելով ավելի մեծ ծիրանի այգու ցրտահարության մասին:
Ապահովադիր Ս. Հովհաննիսյանի կողմից 0,42 հա մակերեսով այգու վնասի հատուցման դիմումը գրվել է միայն Ընկերության սրտացավ փորձագետների ուղղորդման արդյունքում: Ընկերության փորձագետները կատարել են մեծ այգուն պատճառված վնասի նախնական գնահատում: Այնուհետև, ըստ ապահովագրության պայմանագրի, կատարվել է 2-րդ այցը, և հաշվարկել է այդ այգուն պատճառված վերջնական վնասի չափը:
Արդյունքում, Ս. Հովհաննիսյանը խնդրել է հատուցել միայն փոքր այգուն պատճառված վնասը, որի համար Ընկերության կողմից կայացվել է առավելագույն չափով ապահովագրական հատուցման մասին որոշում՝ 18.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Ընկերության աշխատողների ուղղորդմամբ նրա կողմից ներկայացվել է նաև մեծ այգուն պատճառված վնասի հատուցման դիմում, որի համար նույնպես Ընկերության կողմից կայացվելու է առավելագույն չափով ապահովագրական հատուցման մասին որոշում՝ 151.200 ՀՀ դրամի չափով, հաշվի առնելով մեծ այգուն պատճառված վնասի ծավալները:
Փաստորեն, Ս. Հովհաննիսյանը ծիրանի երկու այգիների համար վճարել է ընդհանուր 20.575 ՀՀ դրամ ապահովագրավճար, իսկ դրանց պատճառված վնասների համար հաշվարկվել է ապահովագրական հատուցման գումար՝ ընդհանուր 169.200 ՀՀ դրամի չափով: Այսինքն՝ ապահովագրական հատուցման գումարը մոտ 8 անգամ ավել է ապահովագրական վճարի համեմատ, ինչը շատ հեռու է «կոտրած տաշտակի առաջ հայտնվելու» երևույթից, ինչպես որ ասվում է տեսանյութում:
Կարծում ենք, որ տվյալ դեպքում հատուցման ցուցանիշն առավել քան խոսուն է, որ Ծրագիրը հաջողված է, քանի որ, ինչպես Ս. Հովհաննիսյանն է ասում, ամբողջ գյուղում ցրտահարություն է եղել, և եթե ինքն էլ չօգտվեր Ծրագրով ընձեռված հնարավորությունից ու ապահովագրած չլիներ իր այգին, ապա իր համագյուղացիների նման իսկապես կհայտնվեր ոչ շահեկան վիճակում:
[b]Հարգանքով՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերություն
[/b]
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/22/1160463/]հայտնել [/url]էինք, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 69-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը դիմել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color], որպեսզի իր խոսքը հասներ Կառավարությանը, թե ինչպես էր ինքը, հավատալով հեռուստատեսությամբ գովազդվող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, փորձել տարիներով մշակված ու աչքի լույսի պես պահած իր ծիրանենիների այգին ապահովագրել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նա ասել էր․ «Հեռուստացույցով գովազդը տեսա ու մեծ ոգևորությամբ զանգահարեցի ԱՊՊԱ, որ պետք է 400 հազար դրամ ապահովագրվեի։ Գնացի «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, 2 անգամ եկան նկարեցին, խոստացան, որ ոչ մի պայմանավորվածություն չի խախտվի, սակայն հետո ոտի վրա խաբեցին։ Էնքան էի ոգևորվել, որ համագյուղացիներս նույնիսկ ասում էին․ «Էդպես բան կար, ասեիր՝ մենք էլ մեր այգիները ապահովագրեինք»։ Պատկերացնում եմ՝ հիմա ինչ կլիներ էդ գյուղացիների վիճակը։ Բոլորն ինձ կմեղադրեին, թե միջնորդը դու ես եղել։ Բա ես ի՞նչ իմանայի, որ տելեվիզրով գովազդում են այլ բան, իրականում անում են այլ բան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+