211652_close_icon
views-count2942 դիտում article-date 16:13 23-07-2020

Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը գնահատվում է 100 հազար եվրո

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը կհանվի աճուրդի՝ հուլիսի 26-ին՝ Ֆրանսիայի Կանն քաղաքում: Նկարի արժեքը գնահատվում է 100 հազար եվրո: Պատկերն արված է 21 × 27,5 սմ չափի սպիտակ կտավի վրա ,որտեղ հինգ օղակներն են ՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։ Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը: Կուբերտենը օղակները ներկայացրել է 1913 թ․ օգոստոսին՝ << Օլիմպիական տեսություն >> հանդեսում : Հինգ օղակներով դրոշը նախատեսվում էր հանրությանը ներկայացնել 1914թ․ հունիսին, ՄՕԿ –ի կոնգրեսում։ Սակայն միջոցառումը չեղարկվեց առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Արդյունքում դրոշը ցուցադրվեց Անտվերպենում, 1920թ․ օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ: Նա մշակել է նաև խաղերի երդումն ու պատկերանշանը և առաջարկել է << Արագ, բարձր, ուժեղ >> կարգախոսը։

Նմանատիպ նյութեր