211652_close_icon
views-count3752 դիտում article-date 15:56 23-07-2020

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տևական ժամանակ է՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդհատակ է անցել։ Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում էր:

Նմանատիպ նյութեր