2488 դիտում
15:45 23-07-2020
Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում. պատգամավոր
Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրառում է կատարել կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ.
«Այս բարդ սոցիալ-տնտեսական, համաճարակային իրավիճակում առցանց ձևաչափով իրականացնում են այնպիսի կարևորագույն հարցերի քննարկումներ, որոնք իրենցից ենթադրում են ռազմավարական փոփոխություններ կրթության ոլորտում։
Հասկանալի է, որ հիմա դժվար է դեմ առ դեմ քննարկումներ իրականացնել, բայց զումի միջոցով քննարկել կրթական ու առարկայական չափորոշիչների նախագծերը` մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ, անթույլատրելի է։ Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում, թե ծնողական, թե աշակերտական, և թե հատկապես մանկավարժական համայնքի շրջանում։
Արդյոք օբյեկտիվորեն են առաջնորդվում ԿԳՄՍ հանրակրթության ոլորտի պատասխանատուները, բավարար ներառակա՞ն են քննարկումներին։
Անընդհատ ուսուցչական համայնքներից ազդակներ ու լուրջ մտահոգություններ եմ ստանում, որ յուրաքանչյուր օր մեկ առարկայական չափորոշիչների քննարկման համար բավարար ժամանակ և հնարավորություն տրված չէ, ինչի արդյունքում ստացվում է,որ այս հանրային քննարկումները կրում են զուտ ձևական բնույթ և դուրս են թողնելու բոլորի կարծիքներն ու առաջարկությունները։
Ինձ ևս հետաքրքրում է, թե չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ովքեր, ինչ մասնագետներ են ներգրավված եղել, արդյոք նրանք անմիջական կապ ունեն դպրոցի հետ, որքանով են առնչվել դպրոցի ներսում իրական խնդիրներին, և որքա՞ն է կազմում կրկին արտասահմանյան փորձի ներդրումը լոկալ հանրակրթական ոլորտի բարեփոխման հարցում։
Տեղյակ եմ, որ հայ գրականություն առարկայի ուսումնասիրության շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը` այն պատճառաբանությամբ, թե 21-րդ դարի դպրոցահասակ երեխայի համար այդ լեզուն դժվարընկալելի, դժվարամատչելի է, կարծում եմ այսկերպ մենք ուղղակիորեն դուրս կմղենք հայկական դասականին և աստիճանաբար մոռացնել կտանք նրա մասին։
Սա շատ նուրբ, կարևոր և օբյեկտիվություն պահանջող հարց է, որտեղ առավելագույնս զգուշորեն պետք է վարվեք։
Ի վերջո, որն է վերջնանպատակը նման փոփոխություն անելու համար»;
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
14:02 01-08-2018
Փաստաբանի մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պետք է ձևավորվեն իրավական ճիշտ ընկալումներ. ՄԻՊ
Այս բաժնից
853 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
694 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
745 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են