211652_close_icon
views-count33086 դիտում article-date 14:20 23-07-2020

Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորանում. Nissan XTrail-ը 3-ին ոլորանում բախվել է ծառերին և հայտնվել 4-րդ ոլորանում. շնորհիվ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների՝ 4 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Nissan X Trail մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում՝ 3-ին ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել 4-րդ ոլորանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի տեսուչներ Դավիթ Բրուտյանն ու Անդրանիկ Հակոբյանը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին. «Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ նշված հատվածում եգիպտացորենի վաճառքով զբաղվողները, ու լավ էր՝ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները կարճ ժամանակում հասան, ու էդ մարդիկ նույն պահին նախ տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորներին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր