Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել
Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները և անելիքները ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում։
Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: