211652_close_icon
views-count2687 դիտում article-date 10:08 23-07-2020

ԿԳՄՍՆ-ում տանուլ են տալիս և մսխում մեր սահմանապահ զինվորների հաղթանակը. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ որ պետության սահմաններն անխախտ ու ամուր լինեն, իսկ բանակը կայացած՝ միևնույն է, եթե նրա ներսում չեն պաշտպանվում և պահպանվում ազգային նկարագիրը, հոգևոր-բարոյական արժեքները, ավանդույթները, ազգային մշակույթն ու կրթությունը, այն աստիճանաբար վերածվում է լոկ բնակավայրի և հողակտորի: Թե ապրիլյան պատերազմը, թե այս տարվա հուլիսյան մարտագործողոթյունները, որոնք հակառակորդը սանձազերծեց Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գոտու ուղղությամբ, ցույց տվեցին, որ մեր բանակը, մեր նվիրյալ զինվորների ու սպաների անձնվեր աշխատանքի, արյուն-քրտինքի, կյանքի և առողջության շնորհիվ, կայացած է և ավելի է հզորանում: Նրանք իրենց կյանքն են դնում այդ գործի համար: Սակայն ի՞նչ ենք տեսնում մենք այսօր Հայաստանի ներսում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարար Արայիկ Հարությունյանն ու իր թիմակիցները գլուխ չեն հանում իրենց պարտականություններից: Արժեզրկվեց և ստորադասվեց հայոց լեզուն, պատմությունը և եկեղեցու պատմությունը: ԲՈՒՀերից կրճատվեցին հայերենի դասաժամերը: Դպրոցներում ևս փորձ է արվում կրճատելու հայրենագիտական առարկաները` հայոց լեզուն, պատմությունը, Հայ Եկեղեցու պատմությունը, քննարկվում է նույն ռազմագիտությունը որպես առանձին առարկա վերացնելու և ֆիզկուլտուրային կցելու հարցը: Երբ ամբողջ աշխարհում արդեն իսկ հայտնի կորոնավիրուսային համաճարակը հասավ Հայաստան, պարզվեց, որ Հայաստանի կրթական համակարգն այդքան էլ պատրաստ չէր դրան: Ուսուցիչներն, ուսմասվարներն ու անգամ տնօրենները տեղյակ չէին, թե ինչ է պետք անել, ի՞նչպես կազմակերպել առցանց դասապրոցեսը և դա որքանով հասանելի կլինի աշակերտներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր