2734 դիտում
09:30 23-07-2020
ՀՀ-ում գործող «սորոսականները» պատրաստվում են «անցումային արդարադատության» ամբողջական առաջարկ կներկայացնել իշխանությանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առողջապահական և սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։
Մասնավորաբար մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին և հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարևորություն։
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։
Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարևոր նշանակություն։
Մեր ունեցած տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել և այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել»։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
944 դիտում
10:56 29-05-2020
Սորոսականները ցանկանում են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում․ «Փաստ»
1790 դիտում
10:23 17-04-2021
Սորոսականները մտադիր են առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով. «Փաստ»
1716 դիտում
09:13 17-07-2019
ԵՄ-ից ակնկալվող փողն ուշանում է. ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը․ «Փաստ»
Այս բաժնից
2098 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am