211652_close_icon
views-count2054 դիտում article-date 23:18 22-07-2020

Մայիս և հունիս ամիսներին մայրապետերին պարգևավճար չեն տվել, տրամադրված սնունդն էլ ուտելու ենթակա չէ.«Նորք» ինֆեկցիոնի մայրապետ․ Tert.am

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մայրապետ Անահիտ Թոխյանը [url=https://www.tert.am/am/news/2020/07/22/Norq/3351522?fbclid=IwAR0dzWQOr7gCdqLE1Qzaoy5KjEwmzOH15unpohFVf-4bfl29u2smredqAMc]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշում է, որ համավարակով պայմանավորված աշխատանքի ծանրաբեռնվածության հետ մեկտեղ մայրապետերը մայիս և հունիս ամիսներին պարգևավճար չեն ստացել, մինչդեռ բուժանձնակազմի մյուս աշխատակիցները ստացել են: «Ինչո՞ւ պետք է մայրապետերը մայիս և հունիս ամսվա հավելավճարներից զրկվեն, ես ավելի շատ եմ կովիդով հիվանդների հետ աշխատում, բայց մեզ մարդ չեն համարում ու չեն վճարում: Միայն մարտ և ապրիլ ամիսներին ենք պարգևավճար ստացել: Բացի այդ, աշխատավարձը տալիս են ուշացումով 20-22-ից հետո և չեմ կարողանում իմ վարկային պարտավորություները վճարել: Ես ցանկանում եմ, որ իմ աշխատավարձը ժամանակին տան, առաջ վճարում էին մինչև ամսի 10-ը, վերջին 5-6 ամիսներին աշխատավարձերն ուշացնում են: Եթե հիվանդանոցը վերանորոգում է անում, դա պե՞տք է անդրադառնա մեզ վրա: Կովիդով հիվանդի աշխատողը պետք է ստանա չոր աշխատավարձ, իսկ հաշվապահը, մյուսները ստանան պարգևավճա՞ր»,-նշեց նա: Անահիտ Թոխյանի խոսքով՝ խնդրի վերաբերյալ դիմել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրինությանը, սակայն իրենց պարզաբանել են, որ նախարարության որոշման համաձայն՝ մայիս և հունիս ամիսներին հավելյալ գումար չի տրամադրվելու. «Մայիս ամսին բողոքել ենք տնօրինությանը և ասեցին, որ բարձրացրել են քույրերի աշխատավարձերը: Հիմա էլ ցանկանում են, որ մենք պայմանագիր կնքենք, որ ոչ մեկս ոչ մի հավելավճար չենք ստանալու, միայն կոնկրետ գումար ենք ստանալու: Տնօրինությունից ասում են, որ նախարարը նշել է, որ մայրապետերին գումար չի փոխանցվում: Սակայն մենք համոզված չենք, որ նման բան է ասվել»: Մայրապետը նշեց, որ թեև աշխատողներին տրամադրվում է անվճար սնունդ, սակայն այդ սննդից դժգոհ են և՛ աշխատողները, և՛ հիվանդները. «Դա ուտելու ենթակա չէ: Նույն սնունդը տալիս են նաև հիվանդներին, նրանք մեզ բողոքում են՝ ասում են՝ թույլ տվեք մեզ տանից սնունդ բերենք, սոված ենք մնում, բոլորին ասել են այդ մասին, բայց ոչինչ չի արվում»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/22/Norq/3351522?fbclid=IwAR0dzWQOr7gCdqLE1Qzaoy5KjEwmzOH15unpohFVf-4bfl29u2smredqAMc]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր