211652_close_icon
views-count6029 դիտում article-date 22:09 22-07-2020

Ռինգ վերադառնալու մտադրություն ունեցող Մայք Թայսոնի մարզումները միլիոնավոր դիտումներ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հերթական տեսանյութն է հրապարակել իր մարզումներից, որտեղ նա ցուցադրում է տպավորիչ արագություն և ռեակցիա: Ընդամենը մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ: 54-ամյա Թայսոնը հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ ռինգ՝ մի քանի բարեգործական գոտեմարտի համար, որոնց շնորհիվ գումար կհանգանակվի բարեգործական նպատակների համար: Կարիերան վերսկսելուց հետո դեռ պարզ չէ, թե ով է լինելու Թայսոնի մրցակիցը: Ինքը՝ Թայսոնը, որը ռինգ դուրս չի եկել 2005 թվականից ի վեր, հայտարարել է, որ կցանկանար ուժերը չափել Ջոն Ջոնսի հետ, որրը MMA-ի լավագույն մարզիկների մեկն է: Իր մարզական կարիերայում Թայսոնը 58 գոտեմարտ է անցկացրել, որոնցից 50-ում հաղթանակ է տարել (44-ը՝ նոկաուտով) և կրել 6 պարտություն, ևս երկու մարտ ճանաչվել են չկայացած: 2013 թվականին Թայսոնը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ նոկաուտների առավել մեծ քանակ ունեցող բռնցքամարտիկ. 9 նոկաուտ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր