211652_close_icon
views-count3129 դիտում article-date 22:56 22-07-2020

Աշխարհը 30 տարվա ընթացքում 178 միլիոն հեկտար անտառ է կորցրել․ ՊԳԿ

Աշխարհում անտառային տարածքները շարունակում են կրճատվել․ 1990 թվականից ի վեր աշխարհը 178 միլիոն հեկտար անտառ է կորցրել, ասված Է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության [url=http://www.fao.org/news/story/en/item/1298907/icode/]զեկույցում[/url]: 2010-2020թթ. անտառների կորստի ամենամեծ տարեկան ցուցանիշն արձանագրվել է Աֆրիկա մայրցամաքում, որտեղ անտառների մակերեսը կրճատվել է տարեկան 3,9 մլն հեկտարով: Անտառային տարածքների ամենամեծ աճը 2010-2020 թվականներին նկատվել է Ասիայում։ Անտառները զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոն հեկտարը կամ 7%-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված։ Բոլոր անտառների ծավալի կեսից ավելին (54 տոկոսը) գտնվում է հինգ երկրներում՝ Ռուսաստանում, Բրազիլիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:

Նմանատիպ նյութեր