211652_close_icon
views-count8292 դիտում article-date 19:30 22-07-2020

Կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել․ Ալինա Նիկողոսյան

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել է, որ Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին: Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր