211652_close_icon
views-count21118 դիտում article-date 18:31 22-07-2020

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության դասատուն, ով մի քանի սերնդի է դաս տվել, «ՍԻԼ Ինշուրանսի» կողմից իրեն զգում է խաբված․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 69-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը դիմել է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color], որպեսզի իր խոսքը հասնի Կառավարությանը, թե ինչպես է ինքը, հավատալով հեռուստատեսությամբ գովազդվող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, փորձել տարիներով մշակված ու աչքի լույսի պես պահած իր ծիրանենիների այգին ապահովագրել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասում էր․ «Հեռուստացույցով գովազդը տեսա ու մեծ ոգևորությամբ զանգահարեցի ԱՊՊԱ, որ պետք է 400 հազար դրամ ապահովագրվեի։ Գնացի «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերություն, 2 անգամ եկան նկարեցին, խոստացան, որ ոչ մի պայմանավորվածություն չի խախտվի, սակայն հետո ոտի վրա խաբեցին։ Էնքան էի ոգևորվել, որ համագյուղացիներս նույնիսկ ասում էին․ «Էդպես բան կար, ասեիր՝ մենք էլ մեր այգիները ապահովագրեինք»։ Պատկերացնում եմ՝ հիմա ինչ կլիներ էդ գյուղացիների վիճակը։ Բոլորն ինձ կմեղադրեին, թե միջնորդը դու ես եղել։ Բա ես ի՞նչ իմանայի, որ տելեվիզրով գովազդում են այլ բան, իրականում անում են այլ բան»։ Մանրամասն՝ տեսանյութում Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր