211652_close_icon
views-count17915 դիտում article-date 17:16 22-07-2020

Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը մինչև օգոստոսի 31-ը

Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2020/other/1595449843.php]apsny.ge[/url]-ն` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը: Միևնույն ժամանակ, ծառայության տեղեկություններով, սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա: Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից: Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում: Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1073 դեպք, վարակման հետևանքով մահացել է 16 մարդ:

Նմանատիպ նյութեր