211652_close_icon
views-count2374 դիտում article-date 15:51 22-07-2020

«Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորի. Քիչ հավանական է խաղերի հետաձգումը

Կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերահսկողությունը, պատվաստանյութերի մշակման գործընթացը և բուժման մեթոդները մեծ նշանակություն կունենան Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման համար։ Վերջնական որոշում կայացնողը ՄՕԿ –ն է։ << Տոկիո - 2020 >> կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին ասել է,որ քիչ հավանական է խաղերի հետաձգումը։ Հայտնի է, որ 2022թ․ ձմեռային խաղերը հյուրընկալելու է Պեկինը, իսկ 2024թ․ ամառայինը՝ Փարիզը: Դժվար թե Փարիզը հրաժարվի և տեղը զիջի Տոկիոյին։ Կազմակերպիչները չեն բացառում , որ միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականի, եթե դա միակ հնարավոր տարբերակը լինի։ Այդ մասին պետք է լավ մտածել։ Իսկ վարակի տարածումը կանխելու համար կպահանջվի որոշակի չափանիշների մշակում։ Գնահատվում է այն տարբերակը, որ խաղերին ականատես կդառնան միայն տեղացի մարզասերները։

Նմանատիպ նյութեր