211652_close_icon
views-count28258 դիտում article-date 15:01 22-07-2020

Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանում հայկական ծիրանի հետ կապված միջադեպերին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն: Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն... Թե չէ ինչե՜ր կանեինք... Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել... Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու: Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր