211652_close_icon
views-count2108 դիտում article-date 15:55 22-07-2020

Tavush Bot-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

«Տեղեկատվության ստուգման կենտրոնից» հայտնում են, որ facebook-ի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես հայկական առաջին արհեստական բանականություն։ Այն առաջարկում է հաղորդագրություն ուղարկել և ստանալ «իսկական» տեղեկատվություն։ «Հայտնում ենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում նրանց նախագիծը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն ու նամակագրություն չսկսել այս աղբյուրի հետ։ Այն կարող է ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքը լինել։ Եթե արդեն սկսել եք նամակագրությունը բոտի հետ, ապա կարող եք ապաակտիվանալ՝ հայատառ գրելով «չեղարկել» բառը, այնուհետև սեխմեք «ոչ» և unsubscribe եղեք։ Tavush Bot ին կարող եք «unfollow» անել և բողոքարկել»,- ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր