211652_close_icon
views-count2209 դիտում article-date 22:45 21-07-2020

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատեցին առևտրային համաձայնագիր կնքելու իրենց մտադրությունը, որը բավարարում է երկու երկրների շահերը: Գրում է [url=https://ria.ru/20200721/1574660725.html]ria.ru[/url]-ն։ Երեքշաբթի Պոմպեոն գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Վարչապետ Ջոնսոնն այսօր ընդունել է պետքարտուղարին Դաունինգ սթրիթում: Նա ողջունել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սերտ գործընկերությունը: Վարչապետն ու պետքարտուղարը արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ իրավիճակը Հոնկոնգում, Իրանում և Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացում: Բրիտանիայի վարչապետը մարտի 17-ից հետո առաջին անգամ ֆիզիկապես մասնակցել է կառավարության նիստին։

Նմանատիպ նյութեր