211652_close_icon
views-count6371 դիտում article-date 20:38 21-07-2020

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել տեսանյութ։ «Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը: Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետեւել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր