211652_close_icon
views-count1818 դիտում article-date 21:10 21-07-2020

Իսպանիան 140 միլիարդ եվրո կստանա ԵՄ վերականգնման ֆոնդից

Իսպանիան 140 միլիարդ եվրո կստանա ԵՄ-ի վերականգնման ֆոնդից, ինչը հաստատվել է ԵՄ առաջնորդների կողմից գրեթե հինգ օր տևած լարված բանակցություններից հետո, ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է [url=https://www.reuters.com/article/us-eu-summit-spain/spain-to-receive-140-billion-euros-from-eu-recovery-fund-half-in-grants-idUSKCN24M0SC]Reuters[/url]-ը: Իսպանիայի վարչապետը նշել է, որ 72․7 միլիարդ եվրո կտրամադրվի դրամաշնորհների տեսքով, իսկ մնացածը՝ վարկերի տեսքով: «Սա հիանալի համաձայնագիր է Եվրոպայի համար և հիանալի համաձայնագիր է Իսպանիայի համար,- ասել է նա:- Եվրոպան հիմք է դրել արձագանքին կորոնավիրուսի ճգնաժամին՝ չանտեսելով վաղվա օրը»: Սանչեսն նշել է, որ Իսպանիան ստացված միջոցները կօգտագործի իր տնտեսության թվային վերափոխման մեջ ներդրումների, էներգիայի ավելի էկոլոգիական աղբյուրների անցմանը խթանելու նպատակով։ ԵՄ 27 առաջնորդներ հավանություն են տվել 750 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամի ստեղծմանը: Իսպանիան և Իտալիան, որոնք համավարակից ամենաշատը տուժած եվրոպական երկրներն են, վերականգնման ֆոնդի հիմնական շահառուներն են:

Նմանատիպ նյութեր