211652_close_icon
views-count3365 դիտում article-date 18:24 21-07-2020

Դոնալդ Թրամպ. Երբ տեսնում եմ, թե ինչպես են ԱՄՆ-ի հիմնի ժամանակ ծնկի գալիս, խաղն ինձ համար ավարտված է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը անդրադարձել է Black Lives Matter ակցիային: «Անհամբերությամբ սպասում եմ կենդանի սպորտին: Սակայն ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես է խաղացողը ԱՄՆ-ի հիմնի ժամանակ ծնկի գալիս, ինչը մեր երկրի և մեր դրոշի հանդեպ մեծ անարգանք է, խաղն իմ համար ավարտված է», գրել է Թրամպն իր թվիթերում: Ավելի վաղ Թրամպը հայտարարել էր, որ չի դիտելու երկրի հավաքականի խաղերն այն բանից հետո, երբ ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրեց հիմնի ժամանակ ծնկի գալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր