211652_close_icon
views-count2231 դիտում article-date 18:15 21-07-2020

Մեծ Բրիտանիայում հրապարակել են «Ռուսաստան» երկար սպասված զեկույցը

Բրիտանիայում հրապարակել են «Ռուսաստան» զեկույցը, որին սպասում էին՝ հույս ունենալով դրա մեջ տեսնել բրիտանական ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» ապացույցներ: Փաստաթղթում խոսք է գնում 2014 թվականին Բրիտանիայի ներքին քաղաքականությանը միջամտելու Կրեմլի փորձերի մասին, հատկապես՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների վրա ազդելու փորձերի մասին: Ընդ որում՝ զեկույցի հեղինակները չեն գտել այն բանի ուղղակի ապացույցներ, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ փորձել է ազդել բրեքսիթի հանրաքվեի արդյունքների վրա, փոխանցում է [url=https://www.bbc.com/news/uk-politics-53484344]BBC[/url]-ն: «Ռուսաստանը, հավանաբար, հետախուզության տեսակետից Բրիտանիային համարում է Արևմուտքում իր գլխավոր թիրախներից մեկը: Եվ չնայած մենք չենք ստանում այն մակարդակի սպառնալիքներ, ինչ Ռուսաստանին սահմանակից երկրները, մեր վկաները ենթադրումմ են, որ «առաջնահերթությունների» ցուցակում մենք անմիջապես ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հետո ենք: Սա, ամենայն հավանակությամբ, ԱՄՆ-ի հետ մեր սերտ համագործակցության պատճառով է»,- նշված է զեկույցի տեքստում: Չնայած զեկույցում ոչ մի ազգանուն չկա, դրանում, համենայնդեպս, հղում է մնացել ինչ-որ «ռուսաստանցի օլիգարխների, որոնք մտերիմ են Վլադիմիր Պուտինին և հաջողությամբ ինտեգրվել են Բրիտանիայի քաղաքական կյանքին»: «Ռուսաստանը երբեք չի միջամտել աշխարհի ոչ մի երկրի ընտրական գործընթացներին՝ ո՛չ Միացյալ Նահանգներում, ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ այլ երկրներում: Մենք դա չենք անում ինքներս և չենք հանդուրժում, երբ ուրիշ երկրներն են փորձում միջամտել մեր քաղաքական գործերին»,- զեկույցի հրապարակմանը փաստացի զուգահեռ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նմանատիպ նյութեր