2009 դիտում
16:58 21-07-2020
ՄՕԿ-ի նախագահը հանդիպել է ԵՕԿ-ի նախագահի հետ
Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ասոցիացան / ԵՕԿ / գրեթե չորս ամսվա ինքնամեկուսացումից և սահմանափակումներից հետո աստիճանաբար վերադառնում է լիարժեք գործունեության։
Պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ, նստավայր է ժամանել նախագահ Նիլս Նյուգորը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին համաճարակի ընթացքում կազմակերպության անխափան աշխատանքը ապահովելու համար:
ԵՕԿ նախագահը նաև այցելել է Լոզանի ՄՕԿ –ի կենտրոնակայան: Նիլս Նյուգորը և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը քննարկել են մայրցամաքում սպորտի զարգացման, եվրոպական ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու, մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման և միջազգային մրցումներ անցկացնելու մասին։
Հուլիսի 26- ին ԵՕԿ պատվիրակությունը կայցելի Լեհաստանի Կրակով և կհանդիպի եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչների հետ:
Վերսկսվել են 15 –րդ եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի կազմակերպման աշխատանքները։ Այն պետք է անցկացվի փետրվարի 6-13-ը Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Ակնկալվում է, որ փառատոնը առաջին օլիմպիական իրադարձությունը կլինի համաճարակի ավարտից հետո:
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
20:49 25-03-2020
ԵՕԿ-ը ողջունում է ՄՕԿ-ի որոշումը
1101 դիտում
17:26 02-06-2020
Կյանքից հեռացել է ԵՕԿ նախագահը
1774 դիտում
16:29 27-03-2020
ԵՕԿ-ի նիստը հետաձգվել է
Այս բաժնից
985 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը