211652_close_icon
views-count67361 դիտում article-date 15:32 21-07-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 2000 դոլարի դիմաց մայրը համաձայնվել է նորածին աղջկան վաճառել. կասկածյալների մեջ կան բժշկուհիներ

[color=#CC0000]ՏHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնում ՀՀ քր. օր-ի 168 հոդվածի 1-ին մասի (երեխայի առքուվաճառք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որից հետո նշված քրեական գործով անձինք են ձերբակալվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, այնուհետև պարզելով այդ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Արարատ մարզային վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավր վարչության աշխատակիցների հետ, հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի՝ Ս-ը Ա-ին։ Արդեն Արտաշատի ոստիկանությունում պարզվել է, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել, ու տարված բացատրական աշխատանքներ արդյունքում ճշտվել է, որ Ս-ը Ա-ն արտամուսնական կապից հղիանալուց հետո Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի, մանկաբարձ-գինեկոլոգ, 38-ամյա Հայկանուշ Փ-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ երեխան ունենալուց հետո 2000 ԱՄն դոլար գումարի դիմաց նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհի, 40-ամյա Արմինե Ս-ի օժանդակությամբ երեխային տան Երևանի բնակիչ՝ 54-ամյա Գեղամ Ղ-ի և նրա կնոջը՝ Երևանի բնակիչ, 43-ամյա Արմինե Ա-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 8-ին Ս-ը Ա-ի կողմից Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում երեխան ունենալուց հետո հուլիսի 13-ին նույն հիվանդանոցի տարածքում Ս-ը Ա-ն իր նորածին աղջկան տվել է Արմինե Ա-ին, որի դիմաց, որպես կանխավճար, ստացել է 50 հազար դրամ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Փ-ն, Գեղամ Ղ-ն, Արմինե Ա-ն և Արմինե Ս-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր