211652_close_icon
views-count2837 դիտում article-date 22:28 20-07-2020

Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո, ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- Էմանուել Մակրոնին հղած նամակի լուսանկարներին կից գրել է Բուայեն։ Նա նաև կոչ է արել Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր