211652_close_icon
views-count3237 դիտում article-date 20:21 20-07-2020

Ֆրանսիան և Գերմանիան հուսով են, որ ԵՄ-ն կհամաձայնեցնի տնտեսությանն օգնելու փաթեթը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հուսով է, որ Եվրամիությունը կկարողանա համաձայնեցնել կորոնավիրուսից տուժած տնտեսությանը ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը: Հաղոդրում է [url=https://www.azatutyun.am/a/30737773.html]«Ազատությունը»[/url]։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ, այդ գումարի մի մասը կտրամադրվի դրամաշնորհի եղանակով, մյուսը՝ որպես վարկ: Եվրամիության «հյուսիսային հարուստ» երկրները և կորոնավիրուսից առավել տուժած հարավային, միջերկրական երկրներն ունեն լուրջ տարաձայնություններ առաջարկված օգնության դրամաշնորհային և վարկային հատվածների համամասնության վերաբերյալ: «Այս օրը սկսում եմ գործընկերներիս հետ առաջխաղացում ապահովելու վճռականությամբ, փոխզիջումից հրաժարվելու դեպքում մենք նորից կհայտնվենք դժվարությունների առաջ, և արդյունքում դա ավելի թանկ կլինի բոլորիս համար»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ այս արտակարգ իրավիճակում պահանջվում են արտակարգ միջոցներ: «Երեկվա երկարատև բանակցությունների շնորհիվ մենք գտանք հավանական կարգավորման ճանապարհը: Դա մի քայլ առաջ է, և մենք հուսով ենք, որ այսօր համաձայնության կգանք»,- ասել է կանցլերը: Այսօր բանակցությունների 4-րդ օրն է:

Նմանատիպ նյութեր