211652_close_icon
views-count2285 դիտում article-date 18:34 20-07-2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ գլխավոր համաժողովն անցկացրել է հեռավար ձևաչափով

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պատճառով, առաջին անգամ, գլխավոր համաժողովն անցկացրել է տեսակապի ձևաչափով: Կազմակերպության անդամները ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի գլխավորությամբ օրակարգի հարցերը քննարկել են ընդամենը մեկ օրում։ Եվ սակայն նիստը հագեցած է եղել ու քննարկումները ծավալվել են բոլոր կարևոր հարցերի շուրջ։ Լսվել են տարբեր հանձնաժողովների հաշվետվություններ։ Գնահատվել է ՄՕԿ –ի 2019թ․ գործունեության զեկույցը։ Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել << Տոկիո- 2020 >>, << Պեկին- 2022 >>, << Փարիզ- 2024>>, << Միլանո - Կորտինա – 2026 >> և << Լոս Անջելես – 2028 >> օլիմպիական մարզահանդեսների կազմկոմիտեների ներկայացուցիչները։ Ելույթներում նշվել են ձեռնարկած հնարավոր միջոցները ներկա իրավիճակի համար։ Պատասխանատուները քննարկել են ` << Օլիմպիական օրակարգ – 2020 >> - ի առաջարկությունները։ << Տոկիո – 2020 >> -ի մրցումային ծրագրում փոփոխություններ չեն կատարվել, կազմ ու պատրաստ են բոլոր մրցասպարեզները, օլիմպիական գյուղը , լրատվական կենտրոնը և այլն: Ճապոնիայի կառավարությունը, մայրաքաղաքի վարչակազմը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները աշնանը կսկսեն քննարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցը: Նստաշրջանի պատվիրակները կայացրել են նաև մի շարք կադրային որոշումներ։ Ընտրվել են ՄՕԿ –ի նոր փոխնախագահներ, գործկոմի և ՄՕԿ –ի անդամներ։

Նմանատիպ նյութեր