211652_close_icon
views-count5098 դիտում article-date 19:11 20-07-2020

ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Մակրոնը հրապարակավ դիտողություն է արել Ավստրիայի կանցլերին

Կորոնավիրուսից հետո ԵՄ տնտեսության վերականգնման հարցերին նվիրված գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ դիտողություն է արել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ նրա անհարգալից պահվածքի պատճառով, գրում է [url=https://lenta.ru/news/2020/07/20/heisakhu]lenta.ru[/url] կայքը: Երեք օր է՝ 27 երկրների ղեկավարները քննարկում են կորոնավիրուսից տուժած երկրներին 750 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու հարցը: Նիստի ժամանակ, ըստ ականատեսների, Ֆրանսիայի նախագահը հարվածել է սեղանին, բղավել Կուրցի վրա, երբ վերջինս դուրս է եկել նիստից հեռախոսով խոսելու համար, իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին մեղադրել է նրա համար, որ վերջինս իրեն պահում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի պես, որի ռազմավարությունը «վատ է ավարտվել»: Համաձայն աղբյուրի՝ Ավստրիայի կանցլերը խիստ վիրավորվել է Ֆրանսիայի նախագահի պահվածքից:

Նմանատիպ նյութեր