211652_close_icon
views-count3062 դիտում article-date 15:45 20-07-2020

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ հայ-ադրբեջանական հակամարությունը ազդել է Ռուսաստանի առևտրի շուկայի վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվայում և, ընդհանրապես, Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, ովքեր ունեն ՌԴ անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության պարկեշտ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են. «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը»։ Հիշեցնենք, որ Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կային և հետո հաստատվեցին, որ այդ ամենի հետ կապ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես շուկայի սեփականատերերից մեկը, որն արմատներով ադրբեջանցի է։ Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

Նմանատիպ նյութեր