211652_close_icon
views-count104869 դիտում article-date 14:42 20-07-2020

Նոր մանրամասներ՝ Կապանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. մետաղե ջարդոնի վերածված Mercedes-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր«Ջերմուկի Աշոտի» տղային, իսկ այն վարել է «Ջերմուկ Գրուպ»-ի մարկետինգի բաժնի ղեկավարը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ եկել երեկ՝ հուլիսի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից։ Երեկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Mercedes-ը վարել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և հետաքննիչ Վ. Կոստանյանի գլխավորությամբ պարզել են՝ Mercedes-ը վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Պողոսյանը, հիվանդանոց է տեղափոխվել Mercedes-ի ուղևոր՝ Վայք քաղաքի բնակիչ Ա. Սաղաթելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկի Աշոտ» մականվամբ Աշոտ Արսենյանի տղային, իսկ այն վարած Ա. Պողոսյանն աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես մարկետինգի բաժնի ղեկավար։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/19/1160226/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Կապան քաղաքի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Կապանի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը: Կապանի հիվանդանոցի բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել: Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել էր: Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր