211652_close_icon
views-count5850 դիտում article-date 14:26 20-07-2020

Ինչո՞ւ Ադրբեջանը հենց հիմա այս քայլին դիմեց. Մարուքյանը 3 լեզուներով տեսանյութ է տարածել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութում պատմում է ողջ իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի, Ադրբեջանի ագրեսոր քայլերի, Ադրբեջանի կողմից հնչեցված ահաբեկչական հայտարարությունների մասին եւ այլն։ Տեսանյութը, որը վերնագրված է «Ադրբեջանի ագրեսիան եւ իրավա-քաղաքական հետեւանքները», թարգմանված է ռուսերեն եւ անգլերեն, եւ այն ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներին։ «Ադրբեջանը դիմել է ռազմական սադրանքի՝ հարձակվելով Հայաստանի պետական սահմանների վրա եւ դրանով իսկ խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածը, իսկ դրանից հտո ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը, տները, նաեւ մանկապատեզ, նաեւ Կովիդի ժամանակ կարեւոր ռազմավարական օբյեկտ հանդիսացող դիմակրների արտադրամասը, նաեւ ԱԻՆ մեքենան, այս ամենը իր մեջ ունի Ժնեւյան կոնվենցիաների համապատասխան խախտում, եւ դա ըստ էության, պատերազմական հանցագործություն է: Այսինքն Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան դիմել է պատերազմական հանցագործությունների ընդդեմ իր հարեւան, խաղաղասեր Հայաստանի ժողովրդի»,-ընդգծել է Մարուքյանը: Անդրադառնալով նրան, որ միջազգային շատ կառույցների կոչերն ուղղված են հավասարապես երկու կողմերին, նա ասաց, որ միանշնակ է, որ հարձակվող կողմն է մեղավորը, իսկ Հայաստանը պաշտպանվողի, հետ մղողի եւ խաղաղություն պարտադրողի դերում է: Ուզում եմ դիմել մեր միջազգային գործընկերներին եւ պահանջել, խնդրել, որ նման իրավիճակում բոլորս ենք պարտավոր լինել օբյեկտիվ: Եթե օբյեկտիվ չենք, թույլ ենք տալու ապագա սադրանքներ»: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ադրբեջանը հենց հիմա այս քայլին դիմեց, Մարուքյանն ասաց. «Ադրբեջանը գտնվում է շատ ծանր վիճակում: Վերջին 2 տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում Ադրբեջանն ինչ էլ անի, հետ է մնում այդ փոփոխությունների շունչը պահելուց, որ կարողանա զարգանալ: Դրան գումարվել նաեւ պանդեմիան, որն Ադրբեջանում վատ վիճակում է: Որքան էլ թվերը թաքցնեն, փորձեն կոծկել, բայց այնտեղ վատ վիճակ է: Դրան գումարվում է սոցիալ-տնտեսական վիճակը: Նավթի գներն են ընկել եւ Ադրբեջանի բնակչության եկամուտների զգալի նվազում է տեղի ունեցել: Դրան գումարվում է ներիշխանական կլանային պայքարը: Այնտեղ ընդդիմությունը ոչնչացված է ըստ էության: Այս իրվիճակում ներքին համախմբման գալու համար Ադրբեջանը պետք է ինչ-որ քայլ անի»,-ընդգծեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր