211652_close_icon
views-count1962 դիտում article-date 12:47 20-07-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք, ապաքինվել է 10 քաղաքացի

Արցախում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 171 քաղաքացու մոտ, որից 144-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 3796 թեստավորում: Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Դրանցից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից։ 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում, որտեղ վարակակրի շփման շրջանակը պարզելու, ինչպես նաև շրջակայքում վարակազերծման անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի ախտորոշմամբ 10 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունն ու լքել մեկուսացման վայրերը։ Կա 56 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 27 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր